Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երեւանի մետրոպոլիտենը ծանրաբեռնված է աշխատում։
Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը զեկուցել է, որ շուտով երեք չաշխատող վագոններ դուրս կգան գիծ։ Նա հավելել է, որ մետրոն սպասարկող մոտ 10 վագոն էլ կանգնած են ներկա պահին։ Ըստ Սեդրակյանի՝ 620 միլիոնով ձեռք են բերվելու 32 անվազույգ եւ 4 կմ ռելս։ Եվ եթե մատակարարը երեք ամսում ապահովի դրանք, աշխատանքները շատ արագ կանեն:
«Մեզ ընդամենը պետք է 15 օր, որպեսզի վերականգնենք դրանք»,- շեշտել է Երեւանի մետրոպոլիտենի տնօրենը։