Իսրայելի ֆինանսների նախարարությունը նախնական գնահատական է կազմել՝ որքան կարժենա ընթացող պատերազմը պետության համար։ Խիստ մոտավոր հաշվարկներով Իսրայելի ռազմական ծախսերը պետական բյուջեի վրա կնստեն 200 միլիարդ շեկել (շուրջ 51 միլիարդ դոլար), ինչը երկրի համախառն ներքին արդյունիքի մոտ 10%-ն է։
Գնահատման հիմքում ընկած հիմնական ենթադրությունները
Ըստ ֆինանսների նախարարության՝ մոտավորապես այդքան գումար կպահանջվի, եթե պատերազմը տեւի 8 ամսից մինչեւ մեկ տարի, այսինքն՝ ավարտվի 2024-ի վերջին, եւ մարտական իրավիճակը շարունակվի՝ հիմնական ռազմական գործողությունները ծավալվեն Գազայի շուրջը:
Եթադրվում է, որ հյուսիսային ճակատում բարձր ինտենսիվ մարտեր չեն ընթանա, եւ 350 հազար պահեստազորայինները շուտով կվերադառնան աշխատանքի, իսկ Եմենն ու Իրանն Իսրայելի դեմ պատերազմի մեջ չեն մտնի: Իրադարձությունների հետագա զարգացման հավանական սցենարների մեծ քանակի եւ դրանց շուրջ անորոշության պատճառով գանձապետարանը 200 միլիարդ շեկել ցուցանիշը սահմանել է որպես «լավատեսական» գնահատական: