Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվում շարունակվում է Լաչինի միջանցքից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։
APA գործակալությունը հայտնում է, որ դատական քննությունը նոյեմբերի 6-ին ամենայն հավանականությամբ կավարտվի։
Վագիֆ Խաչատրյանը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները։ Դատավարության ընթացքում նա բազմիցս հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում եւ նշել, որ չի մասնակցել «ադրբեջանցիների դեմ հանցագործությունների»։