Եվրոպական զարգացման բանկը ակնկալում է Հայաստանում գնաճի արագացում, սակայն միեւնույն ժամանակ կանխատեսում է, որ այն կմնա թիրախային ցուցանիշից ցածր։
Ըստ բանկի վերլուծաբանների՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում պարենային ապրանքների գները նվազել են, իսկ ծառայությունների սակագների աճը դանդաղել է։ Գնաճը զսպում են արտաքին գների ճնշման նվազումը եւ կոշտ դրամավարկային քաղաքականությունը։