Նոյեմբերի 6-ին Ստամբուլի Թուզլա թաղամասում տեղի է ունեցել հայտնի «Կամպ Արմենի» նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը։
«Կամպ Արմենը» Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ որբ հայ երեխաների օթեւանն է եղել։ Այնտեղ է մեծացել նաեւ Հրանտ Դինքը։ Պետությունը խլել էր շենքը, սակայն իրավական պայքարի շնորհիվ այն վերադարձվել է հայ համայնքին։
Ստամբուլի քաղաքապետի աջակցությամբ կառուցվելու է նոր մասնաշենք, որը գիտակրթական օջախ է լինելու։ Մասնաշենքի ճարտարապետը Գեւորգ Օզքարագյոզն է։