ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 6-ին ճեպազրույցում հայտարարել է, որ Ասկերանի շրջանում սեպտեմբերի 25-ին տպայթյունի հետեւանքով տուժած արցախցիները կբուժվեն, որքան անհրաժեշտ է: Նա հավելել է, որ ներկա պահին արտասահմանյան բուժհաստատություններում բուժվում է 19 մարդ, իսկ հայաստանյան կլինիկաներում՝ ավելի քան 100-ը։
Նախարարը նշել է, որ Հայաստանում պետպատվերն ամբողջությամբ հասանելի է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղաhանվածներին: Այդուհանդերձ, որոշակի ծառայություններ վճարովի են։ Օրինակ, եթե վիրահատության համար պետք է հետազոտություն, դա կարվի պետպատվերի շրջանակում, իսկ եթե անձն ուղղակի ուզում է ստուգումներ անցնել, արդեն պետք է վճարի։
Ըստ Ավանեսյանի` Հայաստանում պետպատվերի շրջանակում նախատեսվում է հեպատիտ C–ով շուրջ 1800 հիվանդի դեղորայքային հետազոտությունների ծավալ ապահովել։ Առողջապահության նախարարը հիշեցրել է, որ 2020-ից մեկնարկել է հեպատիտ C–ի էլիմինացիայի ծրագիրը: Նա նշել է, որ տարիներ առաջ հեպատիտ C-ն բավականին թանկարժեք բուժում ունեցող հիվանդություն էր, եւ շատ քաղաքացիներ ուղղակի չէին բուժվում վճարունակ չլինելու պատճառով։