Ըստ թուրքական «Ենի Մուսավաթ» պարբերականի՝ վեց ամիս է, ինչ Բաքվում նյարդերի պատերազմ է ընթանում ղարաբաղյան հարցի շուրջ:
Հոդվածագիրը մանրամասնում է, որ Ադրբեջանի փառահեղ հաղթանակով ավարտված 44-օրյա պատերազմից հետո Ֆրանսիան եւ Հայաստանի արեւմտամետ ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ ԼՂ-ի «հակամարտությունն անցել է պատմության գիրկը»:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու եւ նրան նոր շունչ հաղորդելու ուղղությամբ ջանքերը նշանակում են կանխել այս հակամարտության մարումը, աջակցել Հայաստանին եւ այդ երկրի վրայից մաքրել «հանձնվելու» պիտակը եւ երկու հակամարտ կողմերին դնել կշեռքի երկու նժարներին: Հայ դիվերսանտների մասին Ֆրանսիայի ԱՆ-ի լկտի հայտարարությունը հերթական անգամ այս կապակցությամբ կասկածի տեղ չթողեց»,- գրել է թերթը:
Պարբերականը գրում է, որ առերեւույթ Ֆրանսիայի ԱԳՆ-ն երեք հայ «դիվերսանտներին» ազատ արձակելու Ադրբեջանի մարդասիրական գործողությունը համարել է Ադրբեջանի թուլության նշան եւ պահանջել ազատել մնացած «ահաբեկիչ դիվերսանտներին»:
«Ադրբեջանի կառավարությունը քաջ գիտակցում է իր դեմ ուղղված այս տեսակի խաղերը եւ երբեք թույլ չի տա՝ նման խաղեր արվեն»,- եզրափակել է «Ենի Մուսավաթ»-ը: