Հանգստի նպատակով Եգիպտոս այցելող ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք մեկնելուց առաջ պարտադիր ձեռք բերել համապատասխան ճամփորդական առողջական ապահովագրություն։ Դրա մասին հայտնել է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը։
Դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ նշվում է, որ դա կօգնի խուսափելու մեծ ծախսերից, եթե Եգիպտոսում բժշկական օգնություն ստանալու անհրաժեշտություն առաջանա։
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը բոլոր տուր-օպերատորներին հորդորել է նաեւ Եգիպտոս մեկնող ՀՀ զբոսաշրջիկներին ներկայացնել առողջական ապահովագրություն ձեւակերպելու կարեւորությունը եւ առաջարկել համապատասխան ապահովագրական փաթեթներ։