ԵՄ արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել ժամանած Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսությանը, եւ ժամանակն է, որ Մոսկվան մտածի դրա մասին:
Մաասը նշել է, որ այսօր քննարկելու են Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը՝ այն դիտարկելով Մոսկվայում ԵՄ-ի ներկայացուցիչներին պատժամիջոցների ենթարկելու եւ «ոչ բարեկամական պետությունների ցուցակի» մասին հայտարարելու փաստերի համատեքստում։
«Այժմ կարեւոր է, որ ԵՄ-ն չհեռանա որդեգրած ուղուց, հանդես գա մարդու իրավունքների օգտին նաեւ Ռուսաստանի դեպքում եւ շարունակի դա անել համախմբված»,- ընդգծել է Մաասը: