ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ 2024-ին նախարարության բյուջեով նախատեսվում է շուրջ 4 միլիարդ դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրին: Ըստ նախարարի՝ սերտիֆիկատ ունեցողների մասով գործընթացը շարունակվում է:
Նախարարը նշել է, որ 2 միլիարդ դրամի պետական աջակցություն կտրամադրվի՝ 4032 ընտանիքի բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու ծրագիրը շարունակելու համար: Ըստ Մկրտչյանի՝ ներկա դրությամբ ծրագրի շրջանակում բնակարանով ապահովվել է 1735 ընտանիք:
Անդրադառնալով սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու ծրագրին՝ նախարարը հավելել է, որ այդ նպատակով հիփոթեքային վարկ ստացած 500 շահառուի 475 միլիոն դրամի շրջանակում աջակցություն կտրամադրվի: Նշված ծրագրով արդեն 180 ընտանիք շահառու է: