ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը կոչ է արել առանց նախապայմանների, անհապաղ ազատ արձակել իսրայելցի պատանդներին։ Նա կրկին խստիվ դատապարտել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի սարսափելի ահաբեկչական հարձակումները:
«Ոչինչ չի կարող արդարացնել խոշտանգումները, սպանությունները եւ քաղաքացիական անձանց առեւանգումը»,- ընդգծել է Գուտերեշը։
Ի դեպ
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքի գործակալության հինգ աշխատակից է զոհվել։
Ըստ ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքի գործակալության զեկույցի՝ Գազայի հատվածում հակամարտության սրվելուց հետո նոյեմբերի 6-ի դրությամբ ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների ընդհանուր թիվը հասել է 88-ի։ Եւս 25 աշխատակից վիրավորվել է: