Բուհերում արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին մտահոգիչ ահազանգեր եմ ստանում բռնի տեղահանված մեր երիտասարդ հայրենակիցներից: Դրա մասին տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշել է, որ արցախցի մի շարք ուսանողներ դժգոհում են իրենց նկատմամբ պրոֆեսորադասախոսական կազմի՝ ակնհայտ տարբերակումների եւ կողմնակալ վերաբերմունքի դրսեւորումներից։
«Այս առնչությամբ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ պայմանավորվեցինք, որ նա խստորեն պահանջի դասախոսական կազմին արցախցի երիտասարդների հանդեպ լինել հարգալից: Ամենօրյա ռեժիմով հետեւողական եմ լինելու նման խնդիրների բարձրաձայնմանը եւ կարգավորմանը»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է պատգամավորը։