Չեխիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Չեխիան մտադիր է Ռուսաստանից մեկ միլիարդ կրոն (47 միլիոն դոլար) պահանջել 2014-ին Վրբետիցե բնակավայրի մոտ ռազմամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի համար։
Ավելի վաղ երկրի խորհրդարանը կառավարությանը կոչ էր արել Ռուսաստանից փոխհատուցում պահանջելու։ Ակնկալվում է, որ հայցը կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում։
Չեխիայի հատուկ ծառայությունները կասկածում են, որ զինպահեստի պայթյունը կազմակերպել է Ռուսաստանի ռազմական հետախուզությունը՝ զինամթերքի տեղափոխումը ռուսամետ անջատականների դեմ պայքարող Ուկրաինա թույլ չտալու համար։ Պայթյունի հետեւանքով երկու մարդ էր զոհվել։
Ապրիլի վերջից բացահայտված այս գործի հետեւանքով Պրահա-Մոսկվա հարաբերությունները չափազանց լարվել են։ Չեխիան ՌԴ դեսպանատան 18 աշխատակցի վտարել է երկրից։
Կրեմլը հերքում է բոլոր մեղադրանքները։