ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին հրավիրել է հանդես գալու Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը աղոթքով։
«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն որպես հյուր քահանայապետ պիտի ըլլայ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան մէջ՝ այս հինգշաբթի օրուան նիստէն առաջ կատարելով բացման աղօթքը»,- տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)՝ հիշեցնելով, որ 2022-ի սեպտեմբերին Արամ Ա Վեհափառ Հայրապետը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարի ժամանակ ընտրվել է խորհրդի նախագահ՝ ներկայացնելով Արեւելյան ուղղափառ եկեղեցիները։
Առավոտյան աղոթքը կհեռարձակվի C-SPAN ուղիղ եթերում եւ կներառվի Կոնգրեսի արձանագրության մեջ: Այն կհեռարձակվի նաեւ ANCA-ի ֆեյսբուքյան եւ թվիթերյան էջերում: «Աղոթքը նախատեսվում է սկսել նոյեմբերի 9-ի՝ն մոտավորապես 9:00-ին: