ԱՄՆ եւ Չինաստանի առաջնորդները նախատեսում են երկկողմ հանդիպում նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում։
Ըստ Kyodo գործակալության՝ հանդիպումը տեղի է ունենալու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում։ Չինաստանը, սակայն, դեռ պաշտոնապես չի հաստատել նախագահ Սի Ծինփինի մասնակցությունը։
Հոկտեմբերի վերջին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտնել էր, որ Բայդենն անհամբերությամբ սպասում է Սի Ծինփինի հետ հանդիպմանը ԱԽՏՀ գագաթնաժողովում, եւ որ Վաշինգտոնում այն համաձայնեցված են համարում։ Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը չի փոխի քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ՝ երկրների ղեկավարների նախատեսվող հանդիպման ֆոնին։