Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաները մտադիր են գերի ընկած ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին սննդից եւ հագուստից բացի նաեւ Ղուրան տրամադրել: Ամենայն հավանականությամբ, նրանց նաեւ ժամանակ կտան աղոթքի համար: Դրա մասին իմանալով՝ սպաները վրդովվել են:
«ՀԱՄԱՍ-ը ներխուժել է մեր երկիր՝ այդ գրքի անունից մեր երեխաներին եւ մեր ժողովրդին սպանելու, ու հիմա ինքներս պիտի ապահովենք, որ նրանք ունենան գրքի օրինակներն իրենց բանտախցերում: Ես դժվարանում եմ հասկանալ այս տրամաբանությունը»,- հայտարարել է ՑԱԽԱԼ-ի սպաներից մեկը։