Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց: Համապատասխան հայտարարությունն արել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսում։ «Եզրակացությունը հանձնաժողովի կողմից հանձնարարական է տալիս Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել այն տեսանկյունից, որ պետք է որոշ բարեփոխումներ արվեն»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Եվրոպական խորհուրդը վերջնական որոշումը կընդունի դեկտեմբերին՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունից հետո։ Եվրահանձնաժողովը նաեւ ուշադրություն է հրավիրում Վրաստանի կողմից Եվրամիությանն իր արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը մոտեցնելու անհրաժեշտության վրա:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ ներկայում Վրաստանի՝ ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականությանը համապատասխանելու ցուցանիշը մոտ 43 տոկոս է, իսկ մի քանի տարի առաջ այն գերազանցում էր 60 տոկոսը։
Եվրոպական հանձնաժողովը միաժամանակ դրական եզրակացություն է տվել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելուն։ Ինչ վերաբերում է Բոսնիա եւ Հերցեգովինայի անդամակցությանը, դրա շուրջ բանակցությունները կմեկնարկեն, երբ այդ երկրները կկատարեն ԵՄ-ի նախանշած պայմանները։