Կոնգրեսի Վերին պալատը հաստատել է Մարկ Լիբիի թեկնածությունը Ադրբեջանում դեսպանի պաշտոնում։
Մինչ այդ Մարկ Լիբին զբաղեցրել է Պետդեպարտամենտի համակարգում գործող Ազգային ռազմական քոլեջի պրոֆեսորադասախոսական կազմի խորհրդականի պաշտոնը: Նա Պետդեպարտամենտում Կենտրոնական եւ Հարավային Եվրապայի հարցերով տարբեր պաշտոններ է վարել: Լիբին եղել է Եվրոպական միությունում ԱՄՆ փոխդեսպան, աշխատել է Լեհաստանի Կիպրոսի եւ Իրաքի ամերիկյան առաքելություններում: Նրա թեկնածությունը, որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, նախագահ Ջո Բայդենն առաջադրել էր դեռեւս 2022-ին:
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հունիսին անցկացված լսումների ժամանակ, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, Մարկ Լիբին հայտարարել էր, որ դեսպանի պաշտոնում հաստատվելու դեպքում կշարունակի ԱՄՆ ջանքերը՝ ուղղված խաղաղության համաձայնությանը։