Նոյեմբերի 9-ին Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Դրա մասին հայտնել են Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Թուրքիայի Իսկենդերուն (նախկինում Կիլիկիայի Ադանայի նահանգ) քաղաքից 15 կմ դեպի արեւելք՝ 9 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետեւանքով պատճառված զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չկա: