Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման բանակցություններն ընդհատվել են Գազայի հատվածում ընթացող պատերազմի պատճառով:
Ակնկալվում է, սակայն, որ բանակցությունները կվերսկսվեն պատերազմի ավարտից հետո: Տեղեկությունը Կոնգրեսի լսումներում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արեւելքի գործերի գծով օգնական Բարբարա Լիֆը։
Պաշտոնյան նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը միջազգային հանրությունում բանակցությունների վերսկսման նկատմամբ հետաքրքրվածության աճ է նկատում: