Եվրոպայի միության արտգործնախարարների խորհրդի՝ նոյեմբերի 13-14-ը Բրյուսելում կայանալիք նիստի օրակարգում է լինելու նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դրա մասին հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։
Նիստին կմասնակցի նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։