«Միջտարածաշրջանային համագործակցություն» վերտառությամբ համաժողովի շրջանակում Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահները Աստանայում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, տարածաշրջանային հարթակներում փոխգործակցության հեռանկարներ եւ միջազգային խնդիրներ։
Երկու պետությունները մասնակցել են գործարարների լայն ներգրավում ունեցող պատվիրակություններով։
Պուտինը հայտարարել է, որ ղազախական տնտեսությունում Ռուսաստանի ներդրումների ծավալը 17 միլիարդ դոլարին համարժեք կապիտալ է։ Իր հերթին Տոկաեւն ընդգծել է Ղազախստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության կարեւորությունը։
Համաժողովում պատրաստվել են շուրջ 100 միլիարդ դոլարի համաձայնագրեր եւ հուշագրեր, ինչպիսին է, օրինակ, Ղազախստանում երեք ջերմաէլեկտրակայանների կառուցման խոշոր ծրագրին Ռուսաստանի մասնակցության մասին փաստաթուղթը։