Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնել է սահմանափակել Ուկրաինայում մարտերում օգտագործվող ապրանքների արտահանումը Ռուսաստան: Bloomberg գործակալությունը գրում է, որ սահմանափակումները կվերաբերեն ինչպես ուղղակի արտահանմանը, այնպես էլ վերաարտահանմանը:
Գործակալությունը նշում է, որ Թուրքիան նույնպես դիտարկում է նման միջոցներ կիրառելու հարցը։
Bloomberg-ը նշում է, որ ԱՄԷ-ն եւ Թուրքիան այն առանցքային երկրները չեն, որոնց օգնությամբ Ռուսաստանի Դաշնությունը շրջանցում է պատժամիջոցները։ Ըստ գործակալության աղբյուրների՝ ռուսական բարձր առաջնահերթության ապրանքների գնումների ավելի քան 80%-ը բաժին է ընկնում Չինաստանին եւ Հոնկոնգին։
ԱՄԷ-ի եւ Թուրքիայի մասնաբաժինը համապատասխանաբար 4% եւ 6% է։