Ռուսաստանի ներկայացուցիչ Կիրիլ Գեւորգյանը, որը 2015 թվականից Հաագայի միջազգային դատարանի դատավորն է, երկրորդ ժամկետով չի վերընտրվել։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկության ժամանակ Գեւորգյանը պարտվել է Ռումինիայի ներկայացուցիչ Բոգդան-Լյուսիան Աուրեսկուին, որին աջակցել են Գլխավոր ասամբլեայի 117 անդամներ։
Խորհրդային եւ ռուս դատավորները ՄԱԿ-ի դատական համակարգում ծառայում են 1946 թվականից: Այսպիսով՝ առաջին անգամ Արդարադատության միջազգային դատարանում Ռուսաստանի ներկայացուցիչ չի լինի։