Մարզաբնակ կանանց համար մեկնարկում է թվային գրագիտության զարգացման դասընթաց: Նախաձեռնության նպատակն է զարգացնել մարզաբնակ շուրջ 1000 կանանց թվային գրագիտության կարողությունները: Նրանք հնարավորություն կունենան ծանոթանալու թվային սարքերի եւ ծրագրային ապահովման հիմունքներին, ինչպես նաեւ տեղեկատվական գրագիտության, թվային բովանդակության ստեղծման, թվային տեխնոլոգիաների ստեղծարար օգտագործման եւ մի շարք այլ հմտությունների։
Դասընթացին կարող են դիմել մարզաբնակ 16-63 տարեկան կանայք: Ծրագրի տեւողությունը 1 ամիս է՝ առավելագույնը շաբաթական 6-8 ժամ ծանրաբեռնվածությամբ: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով։
Միջոցառումը նախաձեռնել է ՄԱԿ Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ/UNDP) Armenian Code Academy կազմակերպության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը համատեղ աջակցությամբ: