ԱՄՆ բարձրաստիճան զինվորականներն ամենօրյա հեռախոսազրույցներում ձգտում են ճնշում գործադրելու իրենց իսրայելցի գործընկերների վրա: Ամերիկացիները նրանց հորդորում են թիրախների ընտրության հարցում ավելի շրջահայաց եւ ճշգրիտ լինել:
New York Times պարբերականը գրում է, որ ԱՄՆ մի շարք պաշտոնյաներ Իսրայելին միաժամանակ հորդորել են Գազայի հատվածում ռազմական թիրախների վրա 1000-2000 ֆունտ (450-900 կգ) կշռող զինամթերքի փոխարեն կիրառել 250 ֆունտ (ավելի քան 110 կգ) արբանյակային կառավարվող ռումբեր։
Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ի զինվորականներից ոմանք տարակուսում են՝ արդյո՞ք Նեթանյահուն առաջնահերթություն տալիս է խաղաղ բնակչության անվտանգությանը: