Արցախից բռնի տեղահանված, ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների համար Հայաստանի ապահովագրողների բյուրոն հատուկ պայմաններ է սահմանել. նոյեմբերի 15-ից նրանք կարող են իրենց ավտոմեքենան ապահովագրել 50 տոկոս ցածր վճարով։
Ավտոտրանսպորտային միջոցը միաժամանակ պետք է բավարարի հետեւյալ պայմանները.
1) ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված է Արցախի Հանրապետությունում,
2) մինչեւ 2020 թվականի արտադրության է,
3) պետական կամ համայնքային սեփականություն չէ,
4) սեփականության իրավունքն ապահովադրի անվամբ գրանցվել է մինչեւ 2023 թվականի օգոստոսի 1-ը։