Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեդին Խոջան հայտարարել է, որ Թուրքիան, Եգիպտոսը եւ Իսրայելը համակարգող խումբ են ստեղծել Գազայի հատվածից վիրավորների եւ հիվանդների տեղափոխման եւ բուժման համար։
«Ռաֆահ անցակետով Գազայից հիվանդների դուրսբերմանն ուղղված դիվանագիտական աշխատանքի ընթացքում կապ է հաստատվել Իսրայելի առողջապահության նախարարի հետ, եւ ձեւավորվել է առողջապահական համակարգող խումբ, որի կազմում ընդգրկվել են երեք երկրների՝ Թուրքիայի, Եգիպտոսի եւ Իսրայելի ներկայացուցիչներ»,- նշել է նա X սոցիալական ցանցի իր գրառման մեջ։