Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանի հետ։
«Լուսավոր Հայաստանի» խաղաղության օրակարգը
Նախեւառաջ պետք էր կադրային քաղաքականությունը փոխել եւ վերաբերմունքը փոխել պետության նկատմամբ։ Պետությունը, հատկապես պարտված ժամանակահատվածից հետո, չդարձնել կուսակցական նեղ շահերի ինչ-որ անոթ եւ նաեւ հասարակությունը չպառակտել։ Փորձել հասարակության մեջ ստեղծել համերաշխություն․․․
— Ես ստիպված եմ նորից ընդդիմախոսել, որովհետեւ կուսակցական նեղ անոթ չի դարձել, որովհետեւ ձեր կուսակցության նախագահն էլ համագործակցում է այս իշխանության հետ։
— Դրա համար պետք է շնորհակալություն ոչ թե հայտնել իշխանությանը, որ մեր կուսակիցը, մեր կուսակցության նախագահը համագործակցում է, այլ դրա համար պետք է շնորհակալություն հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որը առաջնահերթություն իր համար դարձրեց խաղաղության օրակարգը, արտաքին դիվանագիտական ճակատը եւ ընդունեց այդ որոշումը։