Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը «Համաս»-ին կոչ է արել ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին։
«Մենք վերահաստատում ենք գերեվարված պատանդներին ազատ արձակելու կոչը»,- ասել է նա Էր-Ռիադում Արաբական պետությունների լիգայի (LAS) եւ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ համատեղ գագաթնաժողովի բացման ժամանակ։
Թագաժառանգը նաեւ ասել է, որ Սաուդյան Արաբիան խորհրդակցում է միջազգային գործընկերների հետ՝ դադարեցնելու պայքարը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։
Մուհամեդ բեն Սալմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մեղադրել է Գազայի հատվածում մարտերը դադարեցնելու հարցում Իսրայելի վրա ազդելու անկարողության համար։ Թագաժառանգն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան «մերժում է Գազայի հատվածի բնակիչներին բռնի տեղահանելու փորձերը»։