Նոյեմբերի 13-ից Երեւանի կենտրոնի շուրջ 40 փողոցում եւ պողոտայում՝ Խանջյանից մինչեւ Սարյան եւ Գրիգոր Լուսավորչից մինչեւ Կորյուն հատվածներում, 7:00-ից մինչեւ 21:00-ն կարգելվի երթեւեկությունը` առավելագույն զանգվածը 2,5 տոննա բեռնատարների համար:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ դա արվում է Երեւանի կենտրոնում բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում:
Երեւանի քաղաքապետարանը հորդորում է տուգանքներից խուսափելու համար հետեւել ճանապարհային նշաններին: