Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ներքին գործերի նախարար Սուելլա Բրավերմանին պաշտոնից ազատելու միջնորդություն է ներկայացրել։
Ինչպես հաղորդում է Sky News-ը, Բրավերմանն անցյալ շաբաթ թերթում հոդված էր գրել՝ քննադատելով Լոնդոնի ոստիկանության վերաբերմունքը պաղեստինամետ ցուցարարների նկատմամբ:
Վարչապետը ստիպված էր քայլեր ձեռնարկել այն բանից հետո, երբ Բրավերմանին մեղադրեցին ոստիկանության անկախությունը եւ նրա նկատմամբ հասարակության վստահությունը խաթարելու համար։