Գումարտակը «զսպելու է ագրեսորին եւ ապահովելու է անվտանգությունը, եթե նայելու լինենք արեւելյան ուղղությամբ»,- նշել է պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։ Նոր տանկային գումարտակը աշխատանքը կսկսի Բելառուսի հետ սահմանի մոտ՝ Բրեստի շրջանում:
Լեհաստանի 1-ին հետեւակային դիվիզիան, որի կազմի մեջ է լինելու նոր գումարտակը, ձեւավորվել է 2022 թվականի սեպտեմբերին։ Դիվիզիան ունենալու է 12 զորամաս, չորս բրիգադ, հրետանային բրիգադ, չորս գունդ եւ երեք հատուկ գումարտակ։ Դիվիզիայի թվաքանակը գերազանցելու է 30 հազարը, այն կունենա նաեւ ամերիկյան Abrams եւ հարավկորեական K2 Black Panther տանկեր։
«Մենք այժմ կազմավորում ենք նոր զորամասեր, հավաքագրում երիտասարդ կամավորականների, մինչդեռ 2015 թվականի մեր երկրի արեւելքում փակում էինք զորամասերը»,- ասել է Բլաշչակը։