Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլին նշանակվել է ներքին գործերի նախարար։ Դրա մասին ասված է վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
ՆԳՆ նախարարի պաշտոնում Քլեվերլին կփոխարինի ավելի վաղ պաշտոնանկ արված Սուելլա Բրավերմանին։
2022 թվականի սեպտեմբերից Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը գլխավորած Քլեվերլիի փոխարեն, ըստ բրիտանական The Daily Telegraph պարբերականի, արտգործնախարար կնշանակվի 2010-2016 թվականներին Մեծ Բրիտանիայի վարչապետ, 57-ամյա Դեւիդ Քեմերոնը: Վերջինս վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ բրիտանացիները քվեարկել էին Եվրամիությունից դուրս գալու օգտին Brexit-ի շուրջ նրա կազմակերպած հանրաքվեում։