Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ։
Հանդիպման ժամանակ նշելով, որ «հարավկովկասյան տարածաշրջանում արդեն ի հայտ են եկել նոր իրողություններ»՝ Ալիեւը խոսել է «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի գրեթե 30-ամյա զավթման հետեւանքների» մասին: Ըստ նրա՝ «առանց բռնազավթման հետեւանքները հաշվի առնելու սխալ կլինի տարածաշրջանի ապագայի վերաբերյալ տեսակետներ առաջ քաշել»։
Իլհամ Ալիեւը մեղադրանքներ է հնչեցրել 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ստանձնած պարտավորությունների չկատարման, մասնավորապես՝ «Արեւելյան Զանգեզուրի եւ Նախիջեւանի միջեւ կապի ստեղծումը խոչընդոտելու» եւ «Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ադրբեջանցիների իրավունքները ոտնահարելու» կապակցությամբ։