ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի
հիմնադիր Սուրեն Սարգսյանը The Armenian Mirror Spectator ամերիկահայ պարբերականում
վերլուծել է Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման լուսաբանումներն ամերիկյան մամուլում։
Փորձագետն առաջին հերթին ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ամերիկյան առաջատար
լրատվամիջոցները (Associated Press, Wall Street Journal, Fox News, NPR) «հայեր կամ
Ղարաբաղի հայեր»-ի փոխարեն միահամուռ կերպով օգտագործում են «անջատողականներ» եզրը։
Սա կարող է երկու պատճառ ունենալ՝ «…կա՛մ ԱՄՆ-ի որոշ շրջանակներ փորձում են ապալեգիտիմացնել
Լեռնային Ղարաբաղի տարածքում գոյություն ունեցող հայկական կազմավորումը, կա՛մ Ադրբեջանը
հսկայական գումարներ է վճարում այդ գործն անելու համար»,- գրում է Սարգսյանը։