Հայաստանի Տեղ համայնքում հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին Polish Aid-ի շրջանակում նյութական օգնություն է տրամադրվել։ Օգնության փոխանցումը կազմակերպվել է «Հայկական Կարիտասի» աջակցությամբ:
Դրա մասին հայտնել են Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից:
Մասնավորապես, օգնություն են ստացել 49 ընտանիքի 189 անդամներ, որոնցից 77-ը երեխաներ են: Օգնությունը ներառել է էլեկտրական տաքացուցիչներ, անկողնային եւ հիգիենիկ պարագաներ, ինչպես նաեւ հագուստ: