ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարել է իրենց կողմից ենթադրյալ հյուպատոսական ծառայություններ տրամադրելու հետ կապված խարդախության դեպքերի մասին:
Դեսպանատունը հայտնել է, որ նման փորձերի վերաբերյալ ստացված տեղեկությունը տրամադրվել է համապատասխան իրավապահ մարմիններին:
Դեսպանությունը քաղաքացիներին զգուշացրել է այսպես կոչված «միջնորդական ծառայությունների» զոհը չդառնալ:
ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական առաքելությունն ընդգծել է, որ ՌԴ-ի տարածքում հյուպատոսական ծառայություններ մատուցում են բացառապես Մոսկվայում դեսպանատան հյուպատոսական ծառայությունը, Սանկտ Պետերբուրգում եւ Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսարանները, Նովոսիբիրսկում դեսպանության հյուպատոսական բաժինը եւ Սոչիի հյուպատոսական կետը: