ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտգործնախարար Դեւիդ Քեմերոնն առաջին հեռախոսազրույցում հայտարարել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում երկկողմ հարաբերությունների կարեւորության մասին:
«Պետքարտուղար Բլինքենը եւ լորդ Քեմերոնն ընդգծել են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ հարաբերությունների հաջորդականությունը, դրանց կարեւորությունը տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության համար»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: