Հայաստանի Հանրապետությունը Արցախից բռնի տեղահանվածների ճնշող մեծամասնությանն արդեն նույնականացրել է ու տրամադրել 100-հազարական դրամները։
Դրա մասին հայտարարել է նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում Հայաստանի ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նա նշել է, որ մի շարք դեպքերում դժվարություններ են առաջացել, երբ անձը չի հաշվառվել Գորիսում, Կոռնիձորում, հետագայում է մոտեցել։
Նա հավելել է, որ տվյալ պարագայում Լեռնային Ղարաբաղում նրա առկայության փաստն էական նշանակություն ունի: «Որովհետեւ, ցավոք, ունեցել ենք դեպքեր, երբ անձինք մոտեցել են, հետագայում պարզվել է, որ նրանք իրականում չեն եղել Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Ղազարյանը։