Հայտնի ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանությունը կազմակերպելու համար 20 տարվա ազատազրկման դատապարտված նախկին ոստիկան Սերգեյ Հաջիգուրբանովն ազատվել է գաղութից եւ ուղարկվել Ուկրաինայի դեմ պատերազմի։
Նրա փաստաբանը հաստատել է այս տեղեկությունը՝ հավելելով, որ Հաջիգուրբանովին ներում է շնորհվել։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ մարդասպանը ռազմաճակատ է ուղարկվել դեռեւս անցած տարվա վերջին։
Հաջիգուրբանովը Պոլիտկովսկայայի սպանության համար դատապարտվել էր 2014-ին, նրա պատժաչափի ավարտին ավելի քան տասը տարի կար։
Աննա Պոլիտկովսկայան հայտնի էր չեչենական պատերազմի, Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին աղմկահարույց հետաքննություններով։ Նա սպանվել էր 2006-ին Մոսկվայում՝ սեփական շենքի վերելակում։ Սպանության օրը Պոլիտկովսկայան պատրաստվում էր «Նովայա գազետա»-ին փոխանցելոը Չեչնիայի իշխանությունների կատարած խոշտանգումների մասին իր հեղինակային հոդվածը։
Լրագրողի գործընկերները վստահ են, որ սպանությունն առնչվում է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հետ։ Հանցագործության պատվիրատուն մինչ օրս չի հայտնաբերվել։