Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նոյեմբերի 14-ի երեկոյան Պեկինից մեկնել է Միացյալ Նահանգներ:
Ըստ չինական Սինհուա գործակալության՝ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավերով Սան Ֆրանցիսկոյում կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջնորդների 30-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։
Ամերիկյան ընկերությունները 2023-ի հունվարից մինչեւ մայիս (2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ) Չինաստանից ապրանքների ներմուծումը կրճատել են 24%-ով: Ներմուծման կրճատումը տեղի է ունեցել Վաշինգտոնի եւ Պեկինի լարված հարաբերությունների ֆոնին։ ԱՄՆ-ի եւ Չինաստանի ղեկավարները մեկ տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկել հարաբերությունները բարելավելու նպատակով, սակայն իրավիճակը դեռեւս լարված է։
ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի կառավարման տարիներին ազգային անվտանգության հարցերով խորհրդական ու ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ամերիկյան CBS News-ին տված հարցազրույցում չէր բացառել, որ մինչեւ տարեվերջ Ուկրաինան եւ Ռուսաստանը կնստեն «իրական բանակցությունների» սեղանի շուրջ: Քիսինջերը համոզմունք է հայտնել, որ այդ բանակցությունները հնարավոր կդառնան Չինաստանի շնորհիվ։