Իսրայելի պաշտպանության բանակն այժմ գրոհում է Գազայի հատվածում գտնվող «Ալ-Շիֆա» հիվանդանոցի ախտորոշիչ վիրաբուժության շենքը, հայտնում է Russia Today ալիքը։
Իսրայելցի զինվորականները բուժհաստատության բարձրախոսների միջոցով հիվանդներին եւ փախստականներին խնդրում են ոտքի կանգնել եւ ձեռքերը բարձրացնել, որպեսզի բանակը մտնի ստուգման։
Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է գրոհել հիվանդանոցը։ Իսրայելական Yediot News-ը, վկայակոչելով տեղի բնակիչներին, գրում է, որ լրացուցիչ տանկեր են տեղակայված «Ալ-Շիֆայի» հիվանդանոցի շուրջը։ Պենտագոնը պնդում է, որ հետախուզության տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ն օգտագործում է հիվանդանոցը որպես հրամանատարական կետ: