Երեքշաբթի Վաշինգտոնում անցկացվել է Իսրայելին աջակցող զանգվածային ցույց, որին մասնակցել է շուրջ 290 հազար մարդ, տեղեկացնում են ամերիկյան եւ իսրայելական լրատվամիջոցները։ Ըստ հանրահավաքի կազմակերպիչներից մեկի՝ Ուիլյամ Դարոֆի՝ աա ԱՄՆ պատմության մեջ հրեական ամենամեծ ցույցն է։
Դիմելով ցուցարարներին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը «վրդովեցուցիչ» է անվանել Գազայի հատվածում հրադադար հաստատելու կոչերը։
Նշվում է, որ պատմական երթին մասնակցելու համար մարդիկ ժամանել են ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգներից։