ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Սրա մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Նախարարը կմասնակցի Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին: Այցի ընթացքում նախատեսված են նաեւ այլ հանդիպումներ: