Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում անցկացված հանդիպումը դրական արդյունք ունեցավ: Դրա մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Հունաստանի հետ վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում կայացած հանդիպումը հաջող է անցել, նախապատրաստվում են հաջորդ հանդիպմանը»,- հավելել է նա։
Նոյեմբերի 13-ին Անկարայում անցկացվել է Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ ռազմական «վստահության ամրապնդման» չորրորդ փուլը։ Ռազմական եւ քաղաքացիական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել են բազմաբնույթ հարցեր։