ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում շոշափել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում անցկացվելիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցությունից հրաժարվելու թեման: Անդրադարձել է եվրաինտեգրման վերաբերյալ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին, վերլուծել հանրապետությանը արեւմտյան սպառազինությունների մատակարարումների ընդլայնման հեռանկարը, մեկնաբանել Կիեւի ռեժիմի հետ Երեւանի «հանկարծակի բարեկամությունը»:
Ռուս դիվանագետը նշել է, որ Արեւմուտքի ծրագրերն Ուկրաինայում ձախողվել են, եւ հիմա գազանի պես կառչել է Հայաստանից՝ Ռուսաստանից պոկելու համար։
«Հայաստանն ու Ռուսաստանն ինքնիշխան պետություններ են, նրանց միջեւ բոլոր պայմանագրերը կնքվել են կամավոր եւ կոնկրետ արդյունք են տալիս»,- ասել է ռուս դիվանագետը: Նա նշել է, որ ոչ թե Հայաստանն է շրջադարձ կատարելու ցանկություն հայտնում, այլ նրան դա պարտադրում են քաղաքական գործիքակազմի եւ հայ ժողովրդին խորթ շահեր պաշտպանող մարդկանց միջոցով: