Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային անվտանգության ուժերի առափնյա պահպանության «Մաուի» նավը ստիպված է եղել 50-րդ տրամաչափի գնդացրից նախազգուշական 30 կրակահերթ արձակել:
Միջադեպը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում, երբ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի 13 արագագնաց նավեր փորձել են կտրուկ մոտենալ ԱՄՆ վեց նավերին, այդ թվում ՝ Ջորջիա սուզանավին:
«Մեր «Մաուի»-ին արձակեց առաջին կրակահերթը, երբ իրանական նավերը մոտեցան մոտ 280 մետր տարածության վրա, իսկ երկրորդը՝ երբ տարածությունը կրճատվեց մինչեւ 140 մետր: Այնուհետեւ իրանական նավերը հեռացան»,- մանրամասնել է Պենտագոնի խոսնակը:
Մի քանի օր առաջ Միացյալ Նահանգները Արաբական ծովի հյուսիսում իրանական նավերից բռնագրավել է զենքերի մեծ խմբաքանակ, որը, ԱՄՆ-ի պնդմամբ, պիտի հասցվեր Եմենի հութի ապստամբներին:
Ավելի վաղ Իրանը հերքել է Եմենին զենք մատակարարելու մեղադրանքները: