Սամվել Շահրամանյանը, ըստ «Հրապարակի», Անդրանիկ Քոչարյանի՝ իր հասցեին արած հայտարարություններից հետո որոշել էր չգնալ քննիչ հանձնաժողով։ Պարբերականը հիշեցրել է, որ «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր՝ «Սամվել Շահրամանյանն ինքնասպան լիներ ավելի ճիշտ էր»։
Սակայն կարեւորելով նման հնչեղություն ունեցող գործի իրական բացահայտումները, որին կարող է ինքը նպաստել՝ Սամվել Շահրամանյանը համաձայնել է նոյեմբերի 24-ին ներկայանալ քննիչ հանձնաժողով եւ 44-օրյա պատերազմի վերաբերյալ իր ունեցած բոլոր տեղեկությունները լիարժեք տրամադրել հանձնաժողովին։