Ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարության մեղադրական հայտարարությունների՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի բանակցություններին։
«Կոչ կանեինք երկու կողմերին էլ մասնակցել այդ բանակցություններին՝ անկախ նրանից՝ հանդիպումներն այստեղ կկազմակերպվեն, թե այլ տեղ»,- շեշտել է Պետդեպի խոսնակը։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նոյեմբերի 16-ին տարածել է հայտարարություն, որտեղ, ի մասնավորի, տեղեկացրել է, թե Ադրբեջանի արտգործնախարարը չի մասնակցի Հայաստանի իր գործընկերոջ հետ նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված հանդիպմանը։